Nothing found
Thank you! Your submission has been received!
Oops! Something went wrong while submitting the form.

Ի՞նչ է ՄԻԱՎ-ը:

ՄԻԱՎ-ը նշանակում է մարդու իմունային անբավարարության վիրուս: ՄԻԱՎ-ը թուլացնում է քո իմունային համակարգը, ինչի հետևանքով օրգանիզմի համար շատ ավելի դժվար է լինում առողջ մնալը: Զարգանալով՝ ՄԻԱՎ-ը կարող է հանգեցնել ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշի:

Բարեբախտաբար, գոյություն ունեն արդյունավետ բուժումներ՝ քո իմունային համակարգը ուժեղ պահպանելու համար: Դեղամիջոցների ընդունումը վաղ փուլում սկսելը և դրանց հետևողական ու շարունակական ընդունումը այժմ ՄԻԱՎ-ը կառավարելի են դարձրել: Մեծ առաջընթաց է գրանցվել և դեռ շարունակվում է գրանցվել: Այսօր ՄԻԱՎ դրական կարգավիճակով մարդիկ, եթե շարունակեն հետևողականորեն ընդունել դեղամիջոցները, կարող են ապրել նույնքան, որքան ՄԻԱՎ բացասական կարգավիճակով մարդիկ:

Ավելին իմանալու համար՝ տես Greater Than AIDS-ի այս մեկ րոպեանոց տեսահոլովակը (հղում անգլալեզու աղբյուրին).